Հայաստանում ռուսական ներդրումների ծավալը մոտենում է 3 միլիարդ դոլարին: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:

Նալբանդյանը հիշեցրել է, որ Հայաստանում հաջողությամբ գործում են մոտ 1,5 հազար ձեռնարկություններ` ռուսական կապիտալով:

Նա հաղորդել է, որ օրերս Դոնի Ռոստովում կայանալու է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ նոր ծրագրեր են քննարկվելու, մասնավորապես տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության, IT-տեխնոլոգիաների ոլորտի շուրջ: