Մոսկվայում Ռուսաստանի նախագահի նստավայրի մերձակայքում ազգայնամոլները Տաջիկստանի քաղաքացու են սպանել:

23-ամյա Դամիրի հետ հաշվեհարդարը տեղի է ունեցել դեռ անցած ամիս, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Գործով գլխավոր կասկածյալը լիցեյներից մեկի ուսանողն է: Հանցագործությունը կատարվել է բազմաթիվ անձանց աչքի առաջ, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Քննության տվյալներով, հունիսի 24-ին ազգայնամոլները հավաքվել են Կրեմլի մոտ` Բոլոտնայա հրապարակում, որտեղ պարբերաբար իրենց հավաքներն են կազմակերպում: Նրանք նկատել են ոչ սլավոնական արտաքինով պատահական մի անցորդի, հարձակվել են եւ դաժան ծեծի ենթարկել: 17-ամյա Դմիտրին մի քանի անգամ բացովի դանակով հարվածել է շինարարի փորին:

Բոլոտնայա հրապարակը, որ գտնվում է նախագահի նստավայրի դիմաց, ազգայնամոլների սիրելի վայրերից է եւ նրանք ամեն ուրբաթ հավաքվում են այնտեղ: