Իսրայելի կառավարությունը քննարկում է հանգստյան օրերը ուրբաթ եւ շաբաթից դարձնել շաբաթն ու կիրակին: «Այսօրվա դրությամբ աշխատատեղերի մեծ մասը Իսրայելում ապահովում է ոչ թե արդյունաբերությունը, այլ առեւտուրն ու սպասարկումը»,- հայտարարել է Իսրայելի Առեւտրա-արդյունաբերական պալատի ղեկավար Ուրիել Լիննը:
«Եթե կիրակին լիարժեք հանգստյան օր դառնա, մարդիկ կարող են հանգստանալ իրենց ընկերների եւ ընտանիքների հետ, դա կօգնի ավելի շատ աշխատատեղեր ստեղծել»,- ասել է նա:
Հանգստյան օրերի փոփոխմանը դեմ է արտահայտվում ֆինանսների նախարար Յուվալ Շտեյնիցը, ով ասել է, թե հրեաների եւ մահմեդականների համար կարեւոր է, որ հանգստայն օրեր լինեն ուրբաթն ու շաբաթը, իսկ եթե կիրակին դառնա հանգստյան օր, դա լրացուցիչ պետական ծախսեր կպահանջի:




























