Հայ Ազգային Կոնգրեսի օգոստոսի 1-ին նախատեսված հանրահավաքը չի կայանա: Նման որոշում է կայացվել ՀԱԿ-ի այսօր` հուլիսի 6-ին տեղի ունեցած ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ՀԱԿ-ի հանրահավաքն օգոստոսի 1-ի փոխարեն տեղի կունենա օգոստոսի 2-ին: Պատճառն այն է, որ օգոստոսի 1-ը մեռելոցի օր է (Վարդավառին հաջորդող երկուշաբթին է): «Մենք վրիպել էինք այդ հարցում»,- նշեց Մուսինյանը:
Նշենք, որ ՀԱԿ-ի քաղխորհրդի այսօրվա նիստում հիմնական թեման եղել է առաջիկա հանրահավաքի նախապատրաստական խնդիրների քննարկումը:




























