ԵԱՀԿ-ն կշարունակի իր աշխատանքը ձգձգված հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, ներառյալ ԼՂ հակմարտությունը: Այս մասին հուլիսի 6-ին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը, հանդես գալով ԵԱՀԿ 53 երկրների, ինչպես նաեւ 4 գործընկեր երկրների 300 խորհրդարանականների առջեւ, որոնք հավաքվել են Բելգրադում` մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանում:
«ԵԱՀԿ-ն կշարունակի ջանքերը, այդ թվում վստահության ստեղծման, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության թուլացման համար եւ կնպաստի դրական արդյունքների հասնելուն»,- ասել է նա:




























