Առնվազն 19 մարդ է զոհվել Քաբուլի զինվորական հոսպիտալի վրա հարձակման հետեւանքով, փոխանցում է AFP-ը։

Երկու պայթյուն է որոտացել , որից հետո հաղորդագրություններ են ստացվել հիվանդանոցի ներսում կրակոցների մասին։ Այս մասին հայտնել են թալիբները։

«19 մարդ է զոհվել, մոտ 50 մարդ վիրավոր է»,-գործակալությանն ասել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը։