«Բանակցությունների նպատակը ոչ թե խոսելն է հանուն խոսելու, այլ փոխադարձ շահերի հարգման վրա հիմնված շոշափելի արդյունքների հասնելը»։ Այս մասին Twitter-ում հրապարկված իր ուղերձում հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը՝ անդրադառնալով իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։
«P4+1 խումբը պետք է պատրաստ լինի փոխադարձ շահերի եւ իրավունքների վրա հիմնված բանակցությունների:
Սպիտակ տունը կոչ է անում բանակցություններ վարել Իրանի հետ եւ հայտարարում է ԳՀՀԾ-ին վերադառնալու իր պատրաստակամության մասին։ Սակայն այն միաժամանակ նոր պատժամիջոցներ է սահմանում իրանցի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ։ Մենք ուշադիր ուսումնասիրում ենք պարոն Բայդենի վարքագիծը»,- ասել է նա։
Թեհրանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ Վիեննայի բանակցությունների վերսկսման ճշգրիտ ամսաթիվը կհայտարարվի այս շաբաթ։





























