Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 29-ին՝ Վիեննայում։ Այս մասին Twitter-ում հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերին։ Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) հարցերով համատեղ հանձնաժողովի համակարգող Էնրիկե Մորայի հետ զրույցի ընթացքում։
«Էնրիկե Մորայի հետ հեռախոսազրույցում մենք պայմանավորվեցինք նոյեմբերի 29-ին Վիեննայում բանակցություններ սկսել՝ ապօրինի եւ անմարդկային պատժամիջոցները վերացնելու նպատակով»,- ասել է Բաղերին։




























