Իրան արտահանման հետ կապված խնդիրները դեռ պահպանվում են։ Այս մասին նոյեմբերի 4-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Այսպես, նրա խոսքով, չնայած Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ արտոնյալ առեւտրի մասին ժամանակավոր համաձայնագրին, ըստ որի ապրանքների մի մասի վրա գործում են ցածր մաքսատուրքեր, իրանական կողմը կիրառում է տարբեր տեսակի ոչ սակագնային սահմանափակումներ՝ պահանջելով այս կամ այն փաստաթուղթը կամ ընթացակարգը։
«Սա խոչընդոտում է արտահանմանը ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ ԵԱՏՄ այլ երկրներից»,- նկատեց Քերոբյանը։





























