Հայաստանը շահագրգռված է արդյունաբերական հզորությունների վերականգնմամբ: Այս մասին նոյեմբերի 5-ին Երեւանում ռուս-հայկական գիտական համագործակցության ճանապարհային քարտեզի ստորագրման կապակցությամբ ասել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։
Նա ընդգծեց, որ հայկական կողմն այդ հարցում սերտորեն համագործակցում է ռուս գործընկերների հետ։
«Այս ոլորտում հսկայական հնարավորություններ կան։ Այս առումով լուրջ դեր է խաղում համագործակցությունը գիտության ոլորտում»,- հավելեց նախարարը:
Նշենք, որ նոյեմբերի 5-ին Երեւանում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջեւ ստորագրվեց ռուս-հայկական գիտական համագործակցության ճանապարհային քարտեզը:



























