Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կտրուկ հայտարարություններ է արել` պահանջելով դադարեցնել իր կողմնակիցների ձերբակալությունները:

Ի պատասխան ձերբակալությունների, Ահմադինեժադն սպառնում է պատմել բարձրաստիճան պետծառայողների ապօրինի գործողությունների մասին:

Ուղղակի չնշելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունը` նա ասել է, թե «որոշ գերատեսչություններ սեփական ալիքներն օգտագործում են ապօրինաբար սիգարետ ներմուծելու համար, եւ մաքսանենգությունն ահռելի չափերի է հասել»:

Մինչ այդ Ահմադինեժադը հրապարակայնորեն հայտարարել էր, թե թույլ չի տա նեղացնել իր կողմնակիցներին, որոնց վերջին շրջանում մեկը մյուսի հետեւից ձերբակալում են կոռուպցիայի, քաղաքական եւ կրոնական հանցագործությունների համար:

Նախագահի խոսքով, իր կողմնակիցների ազատությունն այն կարմիր գիծն է, որը նա թույլ չի անցնել ոչ ոքի: