Երեւանում հուլիսի 8-ին՝ Կամերային երաժշտության տանը, ի պաշտպանություն ջավախքցի ակտիվիստ Վահագն Չախալյանի, միջոցառում կանցկացվի։

Ինչպես հայտնում է «Երկիր» միությունը, միջոցառման ընթացքում կքննարկվեն նաեւ ջավախքահայության խնդիրներին առնչվող հարցեր։

Նշենք, որ Վահագն Չախալյանը զենք եւ զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով 2008 թվականին դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման։