NASA-ն հավանություն է տվել Ռուսաստանի հետ դեպի տիեզերք խաչաձեւ թռիչքների գաղափարին, երբ ամերիկյան տիեզերանավերով մեկնում են ռուս տիեզերագնացներն ու հակառակը:

Այդ հնարավորությունը դիտարկելու մասին հայտարարել է ՄՏԿ ամերիկյան ծրագրի ղեկավար Ջոել Մոնթալբանոն, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

«Մենք դիտարկում ենք, որպեսզի ռուս տիեզերագնացն ուղեւորվի մեր տիեզերանավով, իսկ NASA-ի տիեզերագնացը՝ «Սոյուզ»-ով: Մենք փորձում ենք անել այնպես, որպեսզի «Սոյուզում» լինի մեր տիեզերագնացը, իսկ մեր տիեզերանավում՝ ռուսները»,-նշել է նա: