ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ստորագրել է հրամանագիր Միքայել Վիրաբյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ նշանակելու մասին` հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:




























