Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Յուքսեքօվայի շրջանում 2 զինվորականների սպանությունն ստանձնել է PKK-ն։

PKK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ թուրք զինվորականներն սպանվել են որպես պատասխան՝ թուրքական իշխանությունների կողմից Յուքսեքօվայի բնակչությանն նկատմամբ ճնշումների։

Նշենք, որ հուլիսի 5-ի առավոտյան Յուքսեքօվայի շրջանում սերժանտներ Մուրադ Քոզինօղլուն եւ Յահյա Քարաքայան ծառայության վայր մեկնելու ընթացքում  զինված հարձակման են ենթարկվել եւ սպանվել հենց փողոցում։