Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը հուլիսի 11-12-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի, նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

Այցի ընթացքում կայանալու են Ուկրաինայի եւ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները` երկու երկրների խորհրդարանների նախագահների ղեկավարությամբ, ծրագրվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:

Ուկրաինական պատվիրակությունը կայցելի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Մատենադարան, «Արարատ» Երեւանի կոնյակի-գինու-օղու կոմբինատ:

Գերագույն ռադայի նախագահը ելույթ կունենա Գիտությունների ակադեմիայի անդամների առջեւ եւ կպատասխանի լրագրողների հարցերին: