Սանկտ-Պետերբուրգում հուլիսի 6-7-ին ընթանում է հատուկ ծառայությունների ղեկավարների 10-րդ խորհրդակցությունը` նվիրված ահաբեկչության դեմ պայքարին: Խորհրդակցությանը մասնակցում են 93 երկրների ներկայացուցիչներ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից, խորհրդակցությանը մասնակցում է նաեւ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը: