Երեւանում Նժդեհի արձանի քաղաքական ակցիա է կազմակերպվել «Մերժում ենք նոյեմբերի 9-ի եռակողմ ապօրինածին հայտարարությունը» կարգախոսով:

Ակցիայի ժամանակ նշեց, որ 27 քաղաքական ու հասարակական կազմակերպություններ հանդես են եկելհայտարարությամբ եւ դիմում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով:

Ակցիայի ընթացքում նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարության պատռման արարողություն: ԱՅնուհետեւ իրենց դիմումը կհանձնեն դատախազությանը, ինչպես նաեւ նամակներ կհանձնեն Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներին:

Ապա կլինի երթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն,մ իսկ երեկոյան մոմավառություն Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ: