Windows 11-ի որոշ օգտատերեր բողոքել են ներկառուցված «Մկրատ» հավելվածի անհետանալուց, հայտնում է The Verge-ը։

Սքրինշոթեր ստեղծելու համար նախատեսված ծրագիրն անհետացել է Microsoft-ի ընթացիկ օպերացիոն համակարգով աշխատող մի շարք համակարգիչների վրա: Մասնագետների կարծիքով՝ դա պայմանավորված էր հոկտեմբերի 31-ին օպերացիոն համակարգի ժամկետանց վկայականով։ Շատ օգտատերերի մոտ «Մկրատից» բացի անհետացել են սենսորային ստեղնաշարն ու մի շարք էմոջիներ։

Microsoft-ում արդեն արձագանքել են խնդրին։ Ընկերությունում հայտարարել են KB4006746 պատչի մասին, որը կարող է տեղադրվել Windows Update-ի միջոցով։ Նման խնդրի բախված օգտատերերի թիվը չի բացահայտվում։ ՕՀ-ում ներկառուցված «Մկրատ» հավելվածը Microsoft-ի համակարգերում առաջին անգամ հայտնվել է Windows Vista-ում 2007 թվականին։

Լրագրողների տվյալներով՝ Windows-ի լիցենզավորված օրինակների որոշ տերեր չեն կարողացել տեղադրել պատչը։ Այդ դեպքում օգտատերերին առաջարկվել է սարքի վրա ժամանակավորապես փոխել համակարգի ամսաթիվը հոկտեմբերի 30-ը կամ օգտագործել Print Screen ֆունկցիան՝ սքրինշոթեր ստեղծելու համար։