Գարեգին Նժդեհի արձանի մոտ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի գլխավոր դատախազության շենք՝ հանձնելու հանցագործության մասին հաղորդում։

Նրանց ձեռքին կային պաստառներ. «Նիկոլը խախտել է սահմանադրական կարգը. Նրան պետք է դատել», «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի համապատսախնում միջազգային նորմերին», «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ապօրինածին է», «Մերժում ենք նոյեմբերի 9-ի հայտարարությունը»:

«Իբր հայ, պատասխանատու մարդիկ՝ մենք պարտավոր ենք մեր ձայնը բարձրացնել հանցագործության մասին։ Այն հակասում է Սահմանադրությանը, թող բարին լինեն իրենք իրենց գրածը պաշտպանեն։ Չկա Հայաստանում մարդ, որին կարելի է  Սահմանդրությունը ոտնատակ անել։ Եթե կան նման մարդիկ, թող անունների ցուցակը գրեն ու մեզ տան»,- ասաց մասնակիցներից մեկը։

Դատախազությանը հանձնելիք հանցագործության մասին հաղորդման ներքո ստորագրել է 27 կազմակերպություն։ Նամակի տեքստը ընթերցվել էր ակցիայի ժամանակ:

Նրանք Գլխավոր դատախազությունից հետո այցելել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատներ, որտեղ նույնպես դիմումներ են հանձնվել:

Իսկ այս պահին ուղեւորվում են դեպի «Եռաբլուր» պանթեոն: