«Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Ռուբեն Վարդանյանը եւ «Ռոսգոսստրախ» ընկերության փորձագիտական խորհրդի նախագահ Իլյա Լոմակին-Ռումյանցեւը ընդգրկվել են «Ռոսգոսստրախ» ընկերության տնօրենների խորհրդում, որպես անկախ տնօրեններ:
Ինչպես հաղորդում է «ՓՐԱՅՄ» գործակալությունը` վկայակոչելով «Ռոսգոսստրախի» մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Բիրյուկովին, նրանց` որպես անկախ տնօրեններ տնօրենների խորհուրդ հրավիրելը կապված է նաեւ IPO դուրս գալու նախապատրաստական աշխատանքներն ակտիվացնելու հետ, գրում է «Վեդոմոստին»:
Նշենք, որ «Ռոսգոսստրախի» բաժնետերերի տարեկան ժողովն ընտրել է տնօրենների նոր խորհուրդ, որում ընդգրկվել է 5 մարդ: Այդ խորհրդում են ընդգրկվել նաեւ Դմիտրի Մարկարովը, Իգոր Միրովսկին, Դանիիլ Խաչատուրովը:




























