Եկել եմ Ազատության հրապարակ եւ՛ որպես մտահոգ քաղաքացի, եւ՛ սատարում եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, armlur.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Վստահ եմ, որ ինքը կարող է մեր երկիրն այս վիճակից դուրս բերել»,- նշել է նա։

Օսիպյանն ասել է, որ մտահոգված է երկրի ապագայով։

Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը հեշտ կգնա՞ վարչապետի պաշտոնից, Օսիպյանն ասել է. «Հանգամանքների բերումով կարող է այնպիսի պահեր զարգանան, որ վերջին հաշվով յուրաքանչյուրը ունի խիղճ, պետք է գիտակցի, թե ուր է գնում իր երկիրը, վերջին հաշվով պաշտոնով չի ամեն ինչ սահմանափակվում»։