Թեեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր Վրաստան կատարած այցելության ժամանակ չհասավ իր նպատակին, սակայն վերջում հայերն իրենց նպատակն իրագործեցին Վրաստանի ղեկավարության միջոցով: Այս մասին հայտարարել է Վրաց ուղղափառ եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի եպիսկոպոսարանների առաջնորդ Մեուփե Զենոնը` վրացական «Մաեստրո» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքով, Գարեգին Բ-ի այցելությունից մի քանի օր հետո Թբիլիսի այցելեց Հայաստանի ԱԳ նախարարը, կատարելով հայտարարություն հայկական եկեղեցու կարգավիճակի մասին, ինչը խոսում էր այն մասին, որ նրա այցելության նպատակը հայոց կաթողիկոսի սկսած գործն ավարտելն էր:
«Ի վերջո, ղեկավարության շնորհիվ Գարեգին Երկրորդը հաղթեց: Սակայն պետք է ասեմ, որ վրացական եկեղեցին երբեք չի պարտվի ոչ Վրաստանում եւ ոչ էլ այլ տեղ: Ղեկավարությունը թող լավ հիշի, թե ինչպես է ձգտում սփյուռքահայությունը Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ այլ պետություններում ցածրացնել վրացական մշակույթը»,-եթերի ժամանակ հայտարարել է նա, ընդգծելով, որ կրոնական միավորումներին կարգավիճակ տալու որոշման մասին ուղղափառ եկեղեցին ամբողջովին չի տեղեկացվել:




























