Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության էլեկտրոնային հարթակից։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Նազելի Բաղդասարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,- նշվում է որոշման մեջ։