Նոյեմբերի 8-ին կայացել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը:

Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ նախարարները շարունակել են մտքերի փոխանակությունը ԼՂ հակամարտության գոտում ռազմական բոլոր գործողությունների եւ կրակի ամբողջական դադարեցման վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ընդունման մեկամյակի նախաշեմին:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաեւ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի առանձին խնդիրներին վերաբերող հարցերի: