Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ընդունման տարեդարձի նախաշեմին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, նախարարները շարունակել են մտքերի փոխանակությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եւ բոլոր ռազմական գործողությունների մասին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունման տարեդարձի նախաշեմին: Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր։

Ավելի վաղ կայացել էր Լավրովի զրույցը իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։