Հայստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է եղել նաեւ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:




























