Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների տարելիցի կապակցությամբ նոյեմբերի 9-ին այցելել է քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարը եղել է նաև զինվորական պանթեոնում և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմներում զոհվածների շիրիմներին: