Ավստրալիայի ոստիկանները բռնել են մերկ գողին, ով գիշերը մոտեցել է երկրի հյուսիսային մասում գտնվող փակ սրճարաններից մեկին եւ փորձել խմիչք գողանալ:
Ինչպես գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով ավստրալական Northern Territory News-ը, ամենայն հվանականությամբ, սոված երիտասարդը սպասել է, որ մթնի եւ սրճարանները փակվեն, որից հետո նեղ պատուհանով մտել է սրճարանի ներսը: Գողը հանվել , որպեսզի նեղ պատուհանից ներս մտնելիս հագուստը չխանգարի: Գողը նման քայլի գնացել ուտելիքի ու խմիչքի համար, 142 դոլար ընդհանուր արժեքով:
Ի դժբախտություն նրա, աշխատել է սրճարանի ազդանշանային համակարգը: Դեպքի վայր հասած ոստիկանները բռնել են սոված ու մերկ գողին: Նա չէր հասցրել անգամ ուտել «գողոնը»:




























