Մերձմոսկվայում ձերբակալվել են գործարար Հայկ Հարությունյանի սպանության մեջ կասկածվող անձինք, հայտնում է Telegram-channel 112-ը։Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները հայտնաբերել են «Գազելը», որում թաքնվել են հանցագործները։ Այն պատկանում է Reutov լոգիստիկ ընկերությանը, որի տնօրենը հայտնել է, որ մեքենա է վարձել շինանյութի տեղափոխման համար։

Ներկա պահին քննիչները ստուգում են ձերբակալվածների ներգրավվածությունը։

Գործարարին գնդակահարել էին Կրասնոգորսկում սեփական բնակարանի մոտ։  Նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։