Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցին։
«Այսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել եւ տուժել են ավելի քան 30-ամյա հակամարտության ընթացքում։ Չկարգավորված խնդիրները պետք է լուծվեն՝ դեպի համապարփակ եւ կայուն խաղաղություն առաջընթացն ապահովելու համար, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները միասին առաջ գնան։ ԵՄ-ն աջակցում է ձեզ եւ ձեր տարածաշրջանին»,- գրել է նա Twitter-ում:





























