Լեհաստանի իշխանությունները կարծում են, որ իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին չի հանդարտվի, այլ կշարունակի սրվել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Մարիուշ Բլաշչակը, ելույթ ունենալով Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) արտահերթ նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սահմանին իրավիճակը արագ չի հանդարտվի, այլ ավելի շուտ կսրվի,- ասել է նա,- Այժմ սահմանին ծառայում է մոտ 13 000 զինվոր։ «Զինվորները ներկա են Լեհաստանի եւ Բելառուսի սահմանի ողջ երկայնքով»,- հավելել է նախարարը։

Նրա խոսքով, օգտագործվում է նաեւ հինգ ուղղաթիռ, զինծառայողներն աջակցում են ինժեներական զորքերին, որոնք սահմանին պարիսպ են կառուցում, որպեսզի թույլ չտան ներգաղթյալների ճեղքումը՝ լեհական ծառայություններին արձագանքելու ժամանակ տալով։ «Սահմանից ագրեսիայի գործողությունները կարող են տեղափոխվել Լեհաստանի քաղաքներ, եթե մեզ չհաջողվի զսպել միգրանտների այս պատերազմը»,- նախազգուշացրել է Բլաշչակը, հիշեցնելով, որ միգրանտների մեծ մասը երիտասարդ տղամարդիկ են: