Թուրքմենական Աբադան քաղաքի զինապահեստում պայթյուն է եղել: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»,  Թուրքմենստանի ՆԳՆ-ի պաշտոնական հայտարարության համաձայն`  զոհեր եւ խոշոր ավերածություններ չկան:

Սակայն թուրքմենական իրավապաշտպան «Թուրքմենստանի քոնիկա» կայքը հաղորդում է, որ  պայթյունի արդյունքում կան մեծ ավերածություններ եւ «շատ զոհեր», քաղաքում խուճապ է:

Կայքի տվյալներով` Աբադանում էլեկտրաէներգիան եւ գազմատակարարումը դադարեցվել են, հրդեհի մարման գործում ներգրավվել են տարածաշրջանի բոլոր ուժերը: Քաղաքի տարածքում մեծ քնակությամբ արկեր կան, որոնք շարունակում են պայթել:

Ըստ կայքի`  քաղաքում արձանագրվել են ավազակության զանգվածային դեպքեր, իսկ հրդեհների  ցոլքերը տեսանելի են 20 կմ հեռավորության վրա գտնվող Աշգաբադից: