ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Գրանդ Ռեփիդզ քաղաքում իսկական դրամա է տեղի ունեցել:
Մարդը, որը կասկածվում է 7 հոգու, այդ թվում` երկու երեխայի սպանելու մեջ, ինքնասպան է եղել: Սպանության մեջ մեղադրվողը նախկինում դատապարտված 34-ամյա աֆրոամերիկացի Ռոդրիկ Դանցլերն է:
Մարդկանց կոտորելուց հետո նա փորձել է թաքնվել ավտոմեքենայի մեջ, սակայն ոստիկանությունը հետապնդել է նրան, որի ընթացքում Դանցլերը հանել է զենքը եւ կրակել երկու անցորդների վրա: Մտնելով մի առու` տղամարդը թողել է մեքենան եւ վազել առաջին պատահած տունը, այս մասին հաղորդել է «Վեստի»-ն:
Մի քանի րոպե անց Դանցլերը բջջային հեռախոսից անձամբ է զանգահարել ոստիկանություն եւ հայտնել, որ երկու պատանդ է պահում` մեկ տղամարդ եւ մեկ կին: Կասկածյալը ոստիկանությունից պահանջել է մեկ շիշ ջուր եւ մեկ տուփ ծխախոտ` պատանդին հանձնելու համար: Պահանջները կատարելուց հետո, Դանցելը ազատ է թողել կնոջը: Հետաքննությամբ պարզվել է, որ տանը մեկ ուրիշ կին էլ է գտնվել:
Ըստ ոստիկանության` սպանության պատճառները դեռեւս անհայտ են, սակայն Դանցլերը, հավանաբար, ծանոթ է եղել երկու տների զոհերի հետ:



























