Վիսկոնսինի նահանգի Միլուոկիի համալսարանի գիտնականները վստահ են` լայնադեմ տղամարդիկ ավելի խորամանկ են նեղադեմ տղամարդկանցից եւ ավելի հաճախ են իրենց նպատակներին հասնում խաբեության միջոցով: Իսկ նեղ դեմքը, ընդհակառակը, լայն էության նշան է, համոզված են գիտնականները Նուրբ դիմագծերով տղամարդիկ ավելի ազնիվ են եւ բաց եւ կարելի է վստահ լինել, որ իրենց ճիշտ կպահեն:
Իրենց տեսությունն ապացուցելու համար գիտնականները նաեւ փորձեր են արել: Բիզնես-դպրոցի 192 ուսանողների բաժանել են երկու մասի եւ առաջարկել են մասնակցել դերախաղի: Մի մասը պետք է ներկայանար որպես անշարժ գույքի գործակալ եւ փորձեր վաճառել որեւէ տուն: Պարզվել է, որ լայն դեմք ունեցողներն ավելի հակված են խաբեության: Պարզվել է միաժամանակ, որ դիմագծերի այդ կանոնը կանանց վրա չի տարածվում:




























