Ինտերնետ-հեռազանգի Skype ծառայությունը համաձայն է համագործակցել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հետ:
Ընկերությունը չի բացառել, որ անվտանգութան ծառայությանն իր օգտագործողների մասին տեղեկատվություն կհաղորդի:
Gazeta.ru-ն ներկայացրել է Skype-ի շարքային օգտվողների արձագանքները:
«Կավարտեմ հաշվիս վերջին ցենտերը եւ ընդմիշտ կջնջեմ այդ դավաճան ծրագիրը համակարգչից եւ հեռախոսից»,- գրում է westsomething-ը:
«Սկայպից նման բան չէի սպասում: Այն միանգամից զզվելի դարձավ: Գաղտնագրերը կտա ԱԴԾ-ականներին, համակարգչից կջնջեմ ծրագիրը»,- սպառնում է մյուսը:




























