Մինսկում բարձր են համարում Բաքվից վարկ վերցնելու հավանականությունը: Բելառուսի կառավարությունը դիմելու է Ադրբեջանի իշխանություններին` վարկ տրամադրելու խնդրանքով: Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Մինսկի ֆինանսական շրջանակների աղբյուրը: Ընդ որում, հնարավոր վարկի գումարի չափը չի նշվում:

Նշվում է, որ 2010 թվականին բելառուսական կողմն Ադրբեջանից 200 միլիոն դոլար վարկ է վերցրել, որպեսզի վճարի ռուսական գազի դիմաց: Վարկը վերցվել էր 12 օրով, սակայն Մինսկը ժամկետից շուտ էր վերադարձրել այն:

Հայտնի է, որ այսօր պաշտոնական այցով Բաքու է ժամանել Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովի գլխավորած պատվիրակությունը:

Բելառուսը տարվա սկզբից գտնվում է սուր ֆինանսական ճգնաժամում: