ԵԱՀԿ Մինսկի խմբի կայացած ձեւաչափը, համանախագահների գործունեությունն` ի դեմս ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, հակամարտության կողմերի կողմից ճանաչվել է որպես արդյունավետ եւ հակամարտության աջակցության բավական գործունակ գործիք է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը` պատասխանելով հարցին, արդյոք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխումն անպատակահարմար է, պատասխանն է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի` Բաքվում արած առաջարկին գործընթացում ընդգրկվելու վերաբերյալ:

«Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Էդվարդ Նալբանդյանի համատեղ ասուլիսում հարց է տրվել Մինսկի խմբի նկատմամբ մեր վերաբերմունքի մասին եւ Լավրովը հստակ պատասխան է տվել»,- հայտարարել է Լուկաշեւիչը:

«Վերջին եռակողմ հանդիպումը Կազանում հնարավորություն տվեց առաջընթացի հույսեր փայփայել այդ բարդ գործընթացում, որ կողմերը կընդունեն կարգավորման հիմնական սկզբունքները եւ կանցնեն խաղաղ համաձայնագրի մշակմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման պատմությունը իր արմատներով գնում է 90-ականների սկիզբ: Չնայած հակամարտության զարգացման տարբեր փուլերին, նա ցույց է տվել, որ իր պոտենցիալը դեռ լիովին օգտագործված չէ: Համանախագահները ձգտում են գործել պատասխանատու, ակտիվ` օգնելով Երեւանին եւ Բաքվին»,- ասել է նա: