Շուրջ 50 անօրինական միգրանտ ներխուժել է Բելառուսից Լեհաստանի տարածք, ոստիկանները բերման են ենթարկել նրանցից 22-ին, հաղորդում է Լեհաստանի ոստիկանությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
Երեկ Լեհաստանի Ստաժին շրջանում ուժի միջոցով ներխուժել է շուրջ 50 մարդ: Ապօրինի սահմանը հատած միգրանտների հետախուզման մեջ մասնակցել է 21 ոստիկան, ինչպես նաեւ Սահմանամերձ հսկողության աշխատակիցներ եւ զինվորականներ: Ոստիկանները բերման են ենթարկել Իրաքից 22 քաղաքացու»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ոստիկանները նշում են, որ անօրինական միգրանտները քարեր են նետում ուժայինների ուղղությամբ: «Կլուկովիչե գավառի շրջանում ուժի միջոցով սահմանը հատելու փորձի ժամանակ ոստիկանների նկատմամբ հրաձակում է տեղի ունեցել: Նետված քարը հարվածել է ոստիկանի սաղավարտին: Հարվածն այնքան ուժգին էր, որ վնասել էր սաղավարտը, որը պաշտպանում է ոստիկանի գլուխը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը նաեւ հայտնում է, որ վերջին օրվա ընթացքում ապօրինի սահմանահատման գործում աջակցություն ցուցաբերելու համար բերման է ենթարկվել չորս մարդ՝ Վրաստանի երկու քաղաքացի, ինչպես նաեւ Լեհաստանի ու Սիրիայի քաղաքացի, որոնք տեղափոխում էին 13 անօրինական միգրանտի:
Սահմանամերձ պահպանության ծառայության տվյալներով՝ վերջին օրվա ընթացքում գրանցվել է լեհ-բելառուսական սահմանն ապօրինի հատելու 233 փորձ:




























