Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամը երկրում գալիք նախագահական ընտրություններին թեկնածության դիմում է ներկայացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Libya Alahrar հեռուստաալիքին:

Լրատվականի տեղեկություններով՝ Սեյֆ ալ Իսլամը ներկայացրել է երկրի հարավում գտնվող Սեբխ քաղաքի տարածաշրջանային ընտրահանձնաժողովում նախագահական ընտրություններին որպես թենկածու մասնակցելու դիմում: