Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ – 2021» համատեղ զորավարժությունները տեղի կունենան նոյեմբերի 17-19-ին Տաջիկստանի Ֆահրաբադի վարժադաշտում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է պատրաստման օպերատիվության եւ համատեղ ու օպերատիվ-մարտական միջոցառումների մակարդակի բարձրացումը հավաքական անվտանգության շրջաններում։

Գործնական վարժանքների ընթացքում ռուսաստանցի զինծառայողները Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի գործընկերների հետ համատեղ կկատարելագործեն  գրոհայինների ոչնչացման գործողությունների պլանավորման եւ իրականացման հարցերը՝ գործելով ՀԱՊԿ ՕԱՀՈւ հատուկ նշանակության ուժերի կազմում։

Զորավարժությունների ակտիվ փուլի ժամանակ զինծառայողները կկատարեն պայմանականորեն գրոհայինների կողմից զավթված շենքի շրջափակման եւ գրոհի գործողություն՝ հետախուզության տեխնիկական միջոցների եւ ուղղաթիռների կիրառմամբ, նշել են է Կենտրոնական ռազմական օկրուգում։

Հետախուզա-որոնողական գործողություններ իրականացնելով՝ զինծառայողները կկատարեն պայմանականորեն գրավված շրջանի ուղղահայաց աերոմոբիլային զավթում՝ 20 մետր բարձրությունում կախված Ми-8МТВ5-1 ուղղաթիռների եւ БТР-80 զրահագնացներով, «Տիգր» զրահամեքենաներով ցամաքային գրոհային խմբերի կիրառմամբ։

«Դիպուկահարների զույգերի հսկման ներքո հատուկջոկատայինների ստորաբաժանումները ուղղաթիռներից դեսանտ կիջեցնեն զավթված շենքի տանիքին՝ օգտագործելով հատուկ սարքավորում։ Միաժամանակ, «Տիգր» զրահամեքենաներում եւ БТР-80 զրահագնացներում գործող հետախուզական խմբերը մարտավարական մանեւրով կգրավեն «կիսալուսին» տեղանքի հատվածը՝ փակելով հակառակորդի նահանջի հնարավոր ուղիները, եւ կրակային շփման մեջ կմտնեն նրա մարտական պահպանության հետ։ Մարտավարական դրվագը կավարտվի զավթված շենքի գրոհով եւ պայմանական գրոհայինների ոչնչացմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։