Հայ պատգամավորների` Ուկրաինա կատարած այցի ընթացքում քննարկվել են տնտեսական, ռազմավարական եւ այլ ոլորտներում համագործակցության հնարավոր տարբերակները։ Այս մասին նոյեմբերի 15-ին Ուկրաինայի հայերի միության ամփոփիչ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկը։
Այսօրվա դրությամբ, ինչպես նշեց պատգամավորը, այդ գործընթացը բանակցությունների փուլում է։
«Բայց կարծում եմ, որ մեկ տարի անց մենք կկարողանանք քննարկել տնտեսական եւ ռազմավարական փոխգործակցության կոնկրետ հարցեր»,- ընդգծեց Դմիտրուկը՝ հավելելով, որ այսօր կողմերն աշխատում են կարգավորել եւ ամրապնդել երկկողմ հարաբերությունները։




























