Ես քեզ խնդրում եմ, որ Նիկոլին ասես մի հատ գա մեր գյուղ. Համ խոշորացման ենք դեմ, համ քո գալուն ենք դեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, Բյուրական համայնքում բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց բնակիչներից մեկը՝ դիմելով օրերս Բյուրական համայնքի ղեկավար ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ռադիկ Գեւորգյանին:

«Դու տեսնում ես, որ ժողովուրդը քեզ չի ընդունում, չի իրում, չի հարգում: Չենք ընտրելու քեզ, ընգեր, չենք ընդունելու,  հարգանք չես ունենալու: Էլ քեզ ո՞նց ասեմ: Գյուղապետարան էլ չենք թողնելու մտնես»,-ասաց նա:

Մեկ այլ բնակիչ էլ ասաց. «Դու 25 օրով ես գալիս պաշտոնակատար: Քանի՞ օր կտեւի, մինչեւ դու հասկանաս, թե ինչ պետք է անես: Խելացի մարդու համար գոնե մեկ ամիս կտեւի, մինչեւ հասկանա գյուղին ինչ է պետք: Այսինքն քո ժամանակը չի հերիքելու հասկանալու համար: Ես որպես քո դասընկեր խորհուրդ եմ տալիս հրաժարվեիր: Եթե քեզ կընտրեին համայնքապետ, այդ ժամանակ կգային կծանոթանային 1-2 ամիս ու կսկսեիր ղեկավարել գյուղը: Քո նշանակումը այսօր պառկտումի է տանում: Հիմա հրաժարվիր, դեկտեմբերի 5-ին ընտրություններ են: Եթե ընտրվես, էդ ժամանակ կանցնես էս աշխատանքին»: