Ստեղծված իրավիճակում ռեալ գնահատական կարող է տալ այն համակարգը, որը տիրապետում է իրավիճակին, կարող է գնահատել եւ հակառակորդին, եւ մեր ուժերը, նրանց հարաբերականությունը եւ նաեւ աշխարհագրական տեղանքում համապատասխան տեղեկություններ ունենա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ ինքը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորները չունեն:
«Մենք իրավիճակին տիրապետում ենք այնքան, որքան համացանցում կան տեղեկություններ կամ իրենք են տալիս: Բայց այն, որ 4 դիրքեր հայտնվել են հակառակորդի դիտարկման ներքո, կամ շրջապատված վիճակում, դա խոսում է այն մասին, որ տվյալ հատվածում ղեկավարությունը համապատասխան որոշումներ չի ընդունել իրենց պաշտպանությունը, առաջնահերթ մարտականհերթապահության կարեւորագույն խնդիրները, հակառակորդի հնարավոր գործողությունների դեպքում մեր կանխարգելիչ միջոցառումները իրականացնելու համար: Դա նշանակում է, որ վերջնական առումով զորքերին ցուցում չի տրված ինչպես գործել անհրաժեշտության դեպքում, երբ պետք է թույլ չտալ, որ հակառակորդը մխրճվի մեր հատված:
Ես ուզում եմ մեր ժողովրդի համար եւս մեկ անգամ կրկնել. Ուժային կառույցները, հատկապես բանակը ամենապատրաստ գերատեսչությունն է, որը ամենաառաջինը կարող է դուրս գալ այս իրավիճակից, կարող է ինքնակազմակերպվել եւ իր առջեւ դրված մարտական խնդիրները կատարել: Սա նշանակում է, որ ցուցում չկա»,-հայտարարսե Օհանյանը:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի խնդիրներին, Սեյրան Օհանյանն ասաց. «Պաշտպանության նախարարի պաշտոնը 2008-ից քաղաքական պաշտոն է: Առավելեւս հիմա, երբմեր երկիրը խորհրդարանական կառավարման համակարգում է, երբ արագ քաղաքական թիմերի փոփոխություններ են տեղի ունենում, ՊՆ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն պետք է լինի: Զորային կառույցի ղեկավարը գլխավոր շտաբի պետն է: Ինքն է անմիջապես զորքերը ղեկավարում: Հիմա պետք է հարց տալ իշխանություններին. Իրենք հասկանո՞ւմ են՝ ով է քաղաքական պաշտոնատար անձը, ով է պատասխանատու ռազմաքաղաքական իրավիճակի, պաշտպանական քաղաքականության եւ նաեւ զորքերի մատակարարման, եւ ով է անմիջական պատասխանատու զորքերի կառավարման համար: Երբ այդ ամենը հասկանան, դրան համահունչ էր րոշումներ կընդունեն»,-ասաց պաշտպանության նախկին նախարարը:











