Մոտ ապագայում մարդիկ կարող են ապրել հազար տարի: Այս համոզմունքն է հայտնել Մեծ Բրիտանիայի գերոնտոլոգ (ծերաբան) Օբրի դի Գրեյը: Այս մասին հաղորդել է  «ՌԻԱ Նովոստին»:

Գերոնտոլոգը կարծում է, որ  ժամանակակից բժշկությունը բավարար ներուժ եւ գիտելիքներ ունի, որպեսզի դանդաղեցնի ծերացման գործընթացը եւ հաղթահարի տարիքի հետ առաջացող հիվանդությունները:

Այնպիսի պրոցեդուրաները, ինչպիսիք են ցողունային բջիջների թերապիան, գեո թերապիան, իմունային խթանումը եւ այլ բաներ մատչելի կլինեն մեծ թվով մարդկանց համար եւ թույլ կտան երկար ժամանակ մնալ լավ վիճակում:

Դի Գրեյը սահմանում է ծերացման գործընթացը` որպես օրգանիզմի հարմարվողականությունը օրգանիզմի տարբեր տեսակի մոլեկուլների եւ բջիջների վնասվածքներին, որը առաջանում է մարդու մարմնին: Նա կարծում է, որ եթե սովորենք վերականգնել օրգանիզմը մինչ այդ վնասը կգերազանցի կրիտիկական մակարդակը եւ կհասնի պաթոգեն փուլին, ապա հնարավոր կլինի հաղթել ծերացմանը, եթե ոչ վերջնականապես, ապա գոնե դանդաղեցնել այն:

Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը 20 հազար դոլար է խոստացել այն անձին, ով կբացառի Դի Գրեյի տեսությունը:

Սակայն, առայժմ մրցանակի  համար հավակնող չի գտնվել: