Առաջին ատյանում չգտնելով դատավորներ, որոնք կկատարեն հրահանգը, վերաքննիչում եւս չգտնելով դատավորներ, որ կկատարեն հրահանգը, վերաքննիչում գտնվել է բոլորիս հայտնի մի թափթփուկ, ով որեւէ հիմք ու հիմնավորում չի պահանջում անգամ մեղադրող կողմից, այլ ունի պարզապես հրահանգներ կատարելու շատ հստակ մեխանիզմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն՝ անդրադառնալով իր հոր՝ Արա Մկրտչյանի կալանավորմանը, ով եղել է Քասախի համայնքապետ:
«Հայրս ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը այդ քաղաքական պատվերների մեջ: Դրա նպատակը նաեւ իմ գործունեության կասեցումն է: Իմ ծնողների պես մտածող մարդիկ, որոնք առաջին իսկ օրվանից մտածել են, որ սրանք դավաճան են, եւ նոյեմբերի 9-ից հետո հայրիկս հայտարարել է, որ էս անձի պաշտոնավարումը խայտառակություն է մեր պետության համար, իհարկե, իրենք պետք է այդ մանրախնդիր վրեժխնդրության հետ կապված գործողություններ կատարեին:
Իրենց գործիքակազմը սպառվում է եւ սպառվում է նաեւ ազդեցությունն այդ գործիքկազմի: Իմ գործունեության մեջ որեւէ փոփոխություն չի լինելու, ես երբեւէ չեմ մտածել, որ դավաճանների ու անհայրենիքների դեմ պայքարելը հեշտ է լինելու»,-ասաց նա:











