Պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է, այսինքն հիմնականում այնտեղ զինվորականի պաշտոն պետք է ունենա ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, իսկ ԳՇ պետը զինվորական է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:
«Պաշտպանության նախարար պետք է նշանակվեր քաղաքական թիմից մեկն ու մեկը: Սուրեն Պապիկյանը իրեն արդարացրել է, այս երեք տարում տեղել ենք, որ որտեղ աշխատել է, իրեն արդարացրել է: Նորմալ մենեջեր է: Պաշտպանության նախարարը դա պետք է անի, ձեռք բերի ամեն ինչը, հատկացնի բանակին»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Արշակ Կարապետյանը կաշկանդվածություն ուներ ռուսական գեներալիտետից, Սուրեն Պապիկյանը դա կարող է չունենալ, ՔՊ-ական պտգամավորն ասաց. «Իհարկե, Ռուսաստանն ուրիշ պետություն է, մենք ուրիշ պետություն ենք, դրա համար բոլորը պետք է խոսեն հավասարը հավասարի նման: Ոչ թե երբ մենք Ռուսաստանի հետ խոսում ենք որոշակի հանդիպումների ժամանակ այնպիսի պատկեր է, որ մենք իրենց ենթական ենք: Այդպես չպետք է լինի, պետք է հավասարը հավասարի պես լինի, մենք դաշնակից պետություններ ենք»:











