ԱՄՆ-ի Արեւմտյան Վիրջինիա նահանգի դաշնային դատարանը մինչեւ օգոստոսի 3-ը հետաձգել է հերթական նախնական լսումները Ռուսաստանի երկու եւ Հայաստանի մեկ քաղաքացու գործով, որոնց մեղադրում են Medicare ապահովագրական համակարգով խարդախություններ իրականացնելու մեջ:
Լսումները հետաձգվել են ամբաստանյալների պաշտպանների միջնորդությամբ, քանի որ վերջիններիս լրացուցիչ ժամանակ է պահանջվել` միջնորդություններ ներկայացնելու համար: Սկզբնապես լսումները նախատեսված էին հուլիսի 13-ին:
Դատարանը նաեւ հետաձգել է գործն ըստ էության քննելու ժամկետը օգոստոս 9-ից 15-ը:
Սույն գործով մեղադրվում են Ռուսաստանի քաղաքացիներ Իգոր Շեւչուկն ու Արսեն Բեջանյանը, եւ Հայաստանի քաղաքացի Սարգիս Թադեւոսյանը, որոնք, ըստ մեղադրանքի, կեղծ ընկերություններ են հիմնել եւ Medicare-ից 3 մլն դոլար ստանալու հայտ ե ներկայացրել:
Նրանց ձերբակալել էին մայիսի սկզբին:




























