Տեղեկատվական դաշտում կցկտուր տեղեկություններ են տրվում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակին։
«Փաշինյանի ընտանեկան թերթը դարձել է թիվ 1 լրատվական աղբյուրը, որին հղում է տալիս նույնիսկ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։ Այս իշխանությունը տեւական ժամանակ փլուզել է ամբողջ պետական համակարգը։ Պաշտպանության նախարարությունը մեկ տարուց ավել չունի մամուլի քարտուղար։ Սա արդեն խոսուն փաստ է, թե ինչպես է այս իշխանությունը պատրաստվում նման արտակարգ իրավիճակների»,- նշեց նա։











