Մանդատները վայր դնելը Ազգային ժողովում իրավական ճգնաժամ չի առաջացնելու, բայց այն պահին, երբ դա հանգուցալուծման կբերի, վստահեցնում եմ, որ մեր դաշինքը կդիմի այդ քայլին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«Այո, ընդդիմությունը չի տիրապետում ամբողջ ինֆորմացիային, այնպես ինչպես չեն տիրապետում այստեղ դահլիճում նստած իշխանական պատգամավորները: Նրանք ոչնչից տեղյակ չեն: ԱԺ-ն հերթական անգամ իշխանական պատգամավորների միջոցով իրականացնում է կցորդի ֆունկցիա:
«Սնդիկի մասին» օրենքը քննարկելիս վեր կենալ եւ քննադատել դաշնակիցներին, որոնք Հայաստանին չեն օգնում, տեր չեն կանգնում, խոսում է այն մասին, որ այսօրվա իշխանությունները եւս չեն տիրապետում իրավիճակին»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք եթե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը չարձագանքեն Հայաստանի օգնության խնդրանքներին, դուք եւս կբարձրացնեք ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, Էլինար Վարդանյանը պատասխանեց. «Ես նախ պետք է վստահ լինեմ, որ մեր իշխանությունները պատշաճ կերպով դիմել են ՀԱՊԿ-ին եւ պատշաճ կերպով դիմելուց հետո է, որ որոշակի գործընթացներ են իրականացել»:











